«Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային թիրախում «Տոտենհեմ»-ի աստղն է

15 Ապրիլի 2019 18:24
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային թիրախում «Տոտենհեմ»-ի աստղն է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանական գոտին ու որպես հիմնական թեկնածու դիտարկում է «Տոտենհեմ»-ի աստղ Կրիստիան Էրիկսենին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաներ»-ը մտադիր են դանիացուն շաբաթական 240 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել:

Լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 200 հազար ֆունտ է պահանջում:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: