Գվարդիոլան հայտնել է, թե ինչու է քիչ խաղում Սանեն

15 Ապրիլի 2019 18:11
Գվարդիոլան հայտնել է, թե ինչու է քիչ խաղում Սանեն

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ վինգեր Լերոյ Սանեն հաճախ չի խաղում, քանի որ չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

«Բազմիցս ասել եմ, որքան կարևոր նշանակություն ունի Լերոյը մեզ համար: Նա շատ լավ գիտի պատճառը, թե ինչու չի խաղում վերջին շրջանում: Ես ու մարզչական շտաբը հաճախ ենք խոսում նրա հետ ու ցանկանում ենք երկարաձգել պայմանագրի ժամկետը: Կարող եմ հավաստիացնել, որ նրա դիրքում մեծ է մրցակցությունը: Խաղերից ելնելով՝ կարող եմ ընտրել ֆուտբոլիստի, ով ավելի լավ է գնդակ պահում ու կարող եմ խաղադաշտ դուրս բերել Սանեին, ում գլխավոր զենքն արագույթունն ու հիանալի տեխնիկան են»,- Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: