The Telegraph. «Այաքս»-ի արագաշարժ ֆուտբոլիստը հիանալի փոխարինող կլինի Մխիթարյանի համար

15 Ապրիլի 2019 11:50
The Telegraph. «Այաքս»-ի արագաշարժ ֆուտբոլիստը հիանալի փոխարինող կլինի Մխիթարյանի համար

«Արսենալ»-ը հետաքրքրված է «Այաքս»-ի հարձակվող/վինգեր Դավիդ Ներեսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստը հիանալի փոխարինող կարող է լինել «զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, ով, ըստ լրատվամիջոցի, հաճախ չափազանց դանդաղկոտ է և Էմերիի գլխավորությամբ չի համարվում թիմի հիմնական կազմի խաղացող: Հաղորդվում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչը տպավորված է արագաշարժ բրազիլացու խաղով և շատ է ցանկանում նրան տեսնել իր թիմում:

Նշենք, որ Ներեսը 22 տարեկան է և հաջողությամբ կարող է խաղալ նաև եզրերում: 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Արսենալ»-ն ամռանը մտադիր է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը, որպեսզի թարմացնի թիմի կազմը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: