Marca. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Ռեալ»-ին հայտնել է Պոգբայի հրաժարագինը

15 Ապրիլի 2019 10:30
Marca. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Ռեալ»-ին հայտնել է Պոգբայի հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, կարծես թե, չի ցանկանում հրաժարվել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը թեև հույս ունեն, որ ֆրանսիացին կմնա թիմում, այնուամենայնիվ, պատրաստ են վաճառել նրա տրանսֆերը, եթե «արքայական ակումբ»-ը 150 միլիոն եվրոյից ավելին վճարի: 

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մանչեսթերյան գրանդի հետ լրանում է 2021 թվականի ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: