«Չելսի»-ն ճիշտ ուղով է առաջ շարժվում. Սարին՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին

15 Ապրիլի 2019 10:11
«Չելսի»-ն ճիշտ ուղով է առաջ շարժվում. Սարին՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին:

«Առաջին խաղակեսը լավ անցկացրեցինք և գոլ բաց չթողեցինք: Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր խաղից, քանի որ մրցակիցը շատ ուժեղ էր: Թիմը ճիշտ ուղով է առաջ գնում: 3 ամիս առաջ չէինք կարող նման խաղ ցուցադրել «Լիվերպուլ»-ի դեմ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ВВС-ն:

Նշենք, որ 34 տուրից հետո «ազնվականներ»-ը 66 միավորով 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: