ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում հաղթեց «Քրիսթալ Փելաս»-ին ու վերադարձրեց առաջին հորիզոնականը, Ստերլինգը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

14 Ապրիլի 2019 18:57
ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում հաղթեց «Քրիսթալ Փելաս»-ին ու վերադարձրեց առաջին հորիզոնականը, Ստերլինգը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Քրիսթալ Փելաս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Խաղն ավարտվեց «քաղաքայիններ»-ի հաղթանակով՝ 1:3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Ստերլինգը, 63-րդ րոպեին անգլիացին ևս մեկ գնդակ խփեց՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով: 81-րդ րոպեին Միլիվոևիչը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:

Սակայն խաղի վերջնակետը 90-րդ րոպեին դրեց Ժեզուսը՝1:3: 

Այս խաղից հետո Գվարդիոլայի սաները 83 միավոով առաջին հորիզոնականում են, «Քրիսթալ Փելաս»-ն ունի 39 միավոր ու 13-րդն է:

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: