Պրեմիեր Լիգա. Պոգբայի դիպուկ իրացրած 11-մետրանոցները հաղթանակ պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (տեսանյութ)

13 Ապրիլի 2019 22:23
Պրեմիեր Լիգա. Պոգբայի դիպուկ իրացրած 11-մետրանոցները հաղթանակ պարգևեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Օլդ Թրեֆորդ» մարզադաշտում ընդունեց «Վեսթ Հեմ»-ին:

«Կարմիր սատանաներ»-ը հաղթանակ տոնեցին թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դիպուկ իրացրած 11-մետրանոցների շնորհիվ: Ֆրանսիացին նախ հաջողության հասավ 19-րդ, այնուհետև 80-րդ րոպեին: Մրցակցի կազմում միակ գոլը հեղինակեց Ֆելիպ Անդերսոնը:

Այս տուրից հետո Սուլշերի սաները 64 միավորով 5-րդ հորիզոնականում են:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: