«Մանչեսթեր Յունայթեդ»-ի թիրախում «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանն է

10 Ապրիլի 2019 15:41
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի թիրախում «Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանն է

«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Դեկլան Ռայսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Independent.ie-ը: 

Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անձամբ հետաքրքրված է 20-ամնա խաղացողի ծառայություններով: 
 
Անգլիացու տրանսֆերային արժեքը 50 միլիոն ֆունտ է գնահատվում: 
 
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Ռայսը «Վեսթ Հեմ»-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից, որի սան է հանդիսանում: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: