Ազարն ԱՊԼ-ում գոլերի թվով շրջանցել է Ռոնալդուին

09 Ապրիլի 2019 10:54
Ազարն ԱՊԼ-ում գոլերի թվով շրջանցել է Ռոնալդուին

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում (2:0):  

Այդպիսով, բելգիացին իր ակտիվում 85 գոլ ունի Անգլիայի առաջնությունում: 
 
28-ամյա խաղացողը շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (84 գնդակ): 
 
Հատկանշական է, որ Ազարը կարող է կրկնել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի ուղին, եթե տեղափոխվի «Ռեալ»: 
 
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009 թվականի ամռանը 94 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «արքայական» ակումբ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: