Հպարտ եմ, որ սև եմ. Ստերլինգ

08 Ապրիլի 2019 20:52
Հպարտ եմ, որ սև եմ. Ստերլինգ

«Մանչեսթեր Սիթի»-ի և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Ստերլինգը խոստովանել է, որ հպարտ է իր մաշկի գույնով:

«Չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ կերպ պայքարել ռասիզմի դեմ: Ցանկանում եմ նկարագրել, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր առնչվել են այդ երևույթի հետ: Մայրս ինձ անընդհատ ասում էր, որ ես հրաշալի սև երեխա եմ: Երբ մարդիկ ինձ ցանկանում են ցույց տալ իմ ռասսայական պատկանելությունը, դա բոլորովին էլ նորություն չի լինում: Վստահ եմ ուժերիս, մարմնիս հնարավորությունների վրա, սակայն վիրավորանքները, միևնույն է, ճիշտ չեն: Մայրս միշտ ասում էր, որ պետք է սիրեմ ինքս ինձ: Հպարտ եմ, որ սև եմ»,- անգլիացու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում Ստերլինգը մի քանի անգամ ռասիզմի «զոհ» է դարձել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: