«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջարկ է կատարել «Վեսթ Հեմ»-ի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ

30 Մարտի 2019 12:28
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջարկ է կատարել «Վեսթ Հեմ»-ի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է առաջիկա ամռանը թիմ հրավիրել «Վեսթ Հեմ»-ի պաշտպան Դեկլան Ռայսին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյացիներն արդեն իսկ կապ են հաստատել լոնդոնցիների հետ և ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 39,5 մլն եվրո առաջարկել:

Տաղանդավոր պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: