Ընդամենը 1 ամիս. Պոլ Սքոուլզը պաշտոնանկ է արվել

14 Մարտի 2019 22:06
Ընդամենը 1 ամիս. Պոլ Սքոուլզը պաշտոնանկ է արվել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը, ով մարզչական կարիերա էր սկսել անսպասելիորեն հեռացվել է «Օլդհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Պաշտոնանկության պատճառ դեռևս հայտնի չէ: Նշենք, որ Սքոուլզն Անգլիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը գլխավորել էր փետրվարի 11-ին: Վերջինիս օրոք թիմը 7 հանդիպում է անցկացրել, որից մեկում հաղթել է, 3 խաղ ավարտվել ոչ-ոքի և կրել նույնքան պարտություն:

37-րդ տուրից հետո «Օլդհեմ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: