Սարին բացատրել է, թե ինչու չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը ջախջախիչ պարտությունից հետո

11 Փետրվարի 2019 10:32
Սարին բացատրել է, թե ինչու չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը ջախջախիչ պարտությունից հետո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին բացատրել է, թե ինչու չի սեղմել Պեպ Գվարդիոլայի ձեռքը «Մանչեսթեր Սիթի»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո:

«Այդ պահին պարզապես չտեսա նրան: Ցանկանում էի հնարավորինս արագ հեռանալ հանդերձարան և չնկատեցի նրան: Գվարդիոլայի հետ ոչ մի խնդիր չունեմ»,- իտալացու խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «ազնվականներ»-ը 0:6 հաշվով զիջեցին «քաղաքայիններ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: