Էրիկսենը՝ «Տոտենհեմ»-ի չեմպիոնական հավակնությունների մասին. կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է

10 Փետրվարի 2019 23:43
Էրիկսենը՝ «Տոտենհեմ»-ի չեմպիոնական հավակնությունների մասին. կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է

«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է «Լեսթեր»-ի դեմ տարած հաղթանակը:

«Միանշանակ կարելի է ասել, որ այսօրվա հաղթանակի կերտողը Լյորիսն է: Նա մի քանի անգամ փրկեց վերահաս գոլից, ինչը մեզ վստահություն հաղորդեց: Չեմպիոնական տիտղո՞ս. կարծում եմ՝ ամեն ինչ հնարավոր է»,- դանիացի կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «խթաններ»-ը սեփական հարկի տակ հաղթել էին «Լեսթեր»-ին՝ 3:1 հաշվով, իսկ Էրիկսենը դարձել էր գոլի հեղինակ:

Հավելենք, որ լոնդոնյան ակումբը 60 միավորով աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: Առաջատարը 65 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է, որը «Լիվերպուլ»-ին գերազանցում է գոլերի՝ ավելի լավ տարբերությամբ, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: