«Էյթիհադ»-ի սարսափը. «Ման. Սիթի»-ն թենիսի հաշվով հաղթեց «Չելսի»-ին, Ագուերոն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

10 Փետրվարի 2019 21:52
«Էյթիհադ»-ի սարսափը. «Ման. Սիթի»-ն թենիսի հաշվով հաղթեց «Չելսի»-ին, Ագուերոն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն «Էյթիհադ»-ում հյուրընկալեց «Չելսի»-ին ու ջախջախեց 6:0 հաշվով:

Գվարդիոլայի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, դուբլի հեղինակ՝ Ռահիմ Ստերլինգը, մեկ գոլ էլ խփեց Գյունդողանը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն 65 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ը մեկ խաղ պակաս է անցկացրել: Սարիի թիմը 50 միավորով 5-րդ տեղում է:

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 6:0

1:0՝ Ստերլինգ (4'), 2:0՝ Ագուերո (13'), 3:0՝ Ագուերո (19'), 4:0՝ Գյունդողան (25'), 5:0՝ Ագուերո (56'), 6:0 Ստերլինգ (48')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: