Սալահը Pepsi-ի գովազդի նկարահանումների ժամանակ ապշեցնող հնարք է կատարել (տեսանյութ)

08 Փետրվարի 2019 12:24
Սալահը Pepsi-ի գովազդի նկարահանումների ժամանակ ապշեցնող հնարք է կատարել (տեսանյութ)

 «Լիվերպուլ»-ի և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը տպավորիչ հնարք է կատարել Pepsi-ի գովազդի նկարահանումների ընթացքում:

Պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել. 26-ամյա խաղացողը սկզբում գնդակը կարողանում է անցկացնել մեքենայի անվադողի միջով, որից հետո դրա վրա տեղադրում է Pepsi-ի մետաղյա տարան ու շեշտակի հարվածով վայր գցում այն:

Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում Սալահը 33 խաղի է մասնակցել՝ դառնալով 19 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: