ԱՊԼ. «Չելսի»-ն տանը վստահ հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ (տեսանյութ)

12 Հունվարի 2019 23:25
ԱՊԼ. «Չելսի»-ն տանը վստահ հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Չելսի»-ն սեփական հարկի ներքո 2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է Պեդրոն: Առաջին կեսի վերջում հյուրերից հաշիվը հավասարեցրեց Կլարկը: 57-րդ րոպեին «ազնվականներ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վիլիանը:

Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակում են 47 միավոր և շարունակում մնալ 4-րդ հորիզոնականում:

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 2:1

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: