ԱՊԼ. Սալահի գոլի շնորհիվ «Լիվերպուլ»-ը հաղթեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

12 Հունվարի 2019 20:52
ԱՊԼ. Սալահի գոլի շնորհիվ «Լիվերպուլ»-ը հաղթեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլ»-ը հյուրընկալվել էր «Բրայթոն»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով:

Ընդհանուր առմամբ մերսիասայդցիների համար դժվարին հանդիպում ստացվեց և միայն 50-րդ րոպեին 11-մետրանոցի օգնությամբ հաղթական գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը:

Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը վաստակած 57 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 0:1

Այլ արդյունքներ՝

«Լեսթեր» - «Սաութհեմփթոն»՝ 1:2

«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 1:2

«Բարնլի» - «Ֆուլհեմ»՝ 2:1

«Կարդիֆ» - «Հադերսֆիլդ»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: