ԱՊԼ. լոնդոնյան դերբի. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հերթական պարտությունը կրեց (տեսանյութ)

12 Հունվարի 2019 18:24
ԱՊԼ. լոնդոնյան դերբի. «Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հերթական պարտությունը կրեց (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Վեսթ Հեմ»-ին:

Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ կեսի մեկնարկում տանտերերի կազմում խփեց Դեկլան Ռայսը:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ ապաքինվում է վնասվածքից, հայտավորված չէր խաղին:

Այսպիսով, այս պարտությունից հետո «Արսենալ»-ը 41 միավորով 5-րդն է, իսկ «Վեսթ Հեմ»-ը 31 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

«Վեսթ Հեմ» - «Արսենալ»՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: