Tuttosport. Դուգլաս Կոստան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

12 Հունվարի 2019 17:52
Tuttosport. Դուգլաս Կոստան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Յուվենթուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ն աղմկահարույց տրանսֆերային փոխանակության են պատրաստվում: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, կվերադառնա թուրինյան ակումբ, իսկ Դուգլաս Կոստան կհամալրի «կարմիր սատանաներ»-ի շարքերը: Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

Հիշեցնենք, որ Պոգբան 2012-2016 թվականներին հանդես է եկել «ծեր սինյորա»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: