Ռուս մեկնաբանը խոսել է Մխիթարյանի՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին

12 Հունվարի 2019 16:13
Ռուս մեկնաբանը խոսել է Մխիթարյանի՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին

Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գենադի Օրլովը խոսել «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին:

«Որքանով տեղեկացված եմ, Մխիթարյանի տատիկը ռուս է: Նա երբեք էլ չի թաքցրել, որ ապագայում կցանկանար խաղալ Ռուսաստանում: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ: Հենրիխի միակ նպատակն «Արսենալ»-ում լավագույնս հանդես գալն է: Այնպես, որ չեմ կարծում, թե նա կտեղափոխվի «Զենիթ»,- այս մասին մեկնաբանը խոսել է Vkontakte սոցիալական ցանցի Live-ի ժամանակ:

Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը ներկա պահին ապաքինվում է վնասվածքից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: