Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ». Ֆաբինյո

12 Հունվարի 2019 15:51
Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ». Ֆաբինյո

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆաբինյոն խոստովանել է, որ չի զղջում անգլիական ակումբ տեղափոխվելու համար:

«Նոր ակումբ եմ տեղափոխվել՝ նոր մարզչով, նոր խաղաոճով: Հասկանալի է, որ այդ ամենին հարմարվելու համար համբերություն և ժամանակ է անհրաժեշտ: Մարզչական շտաբը հասկանում և աջակցում է ինձ:

Երբ զգացի, որ պատրաստ եմ խաղալ, մարզիչն ինձ հնարավորություն տվեց: «Լիվերպուլ»-ը մեծագույն ակումբ է, որը ներկա պահին հիանալի ժամանակաշրջան է ապրում: Այնպես որ, չեմ զղջում ընտրությանս համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2018-ի ամռանն էր «Մոնակո»-ից տեղափոխվել «Լիվերպուլ»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: