Ֆաբրեգասը հրաժեշտի նամակ է հղել «Չելսի»-ին

12 Հունվարի 2019 12:33
Ֆաբրեգասը հրաժեշտի նամակ է հղել «Չելսի»-ին

«Մոնակո»-ի նորեկ Սեսկ Ֆաբրեգասը հրաժեշտի նամակ է հղել իր նախկին ակումբին՝ Լոնդոնի «Չելսի»-ին:

«Հակասական զգացումներ ունեմ: Հիանալի ճանապարհ եմ անցել ակումբի հետ: Հրաժեշտը չափազանց ցավոտ է: Բոլորիդ կկարոտեմ: Թիմակիցներիս, ակումբի ղեկավարությանն, աշխատակիցներին և իհարկե երկրպագուներին ամենալավն եմ մաղթում»,- իսպանացի ֆուտբոլիստը գրել է Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն «ազնվականներ»-ի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: