Ամեն պարտությունից հետո գնում եմ մազերս կտրելու. Սարի

12 Հունվարի 2019 12:12
Ամեն պարտությունից հետո գնում եմ մազերս կտրելու. Սարի

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է, որ ամեն պարտությունից հետո գնում է մազերը կտրելու:

«Վերջին 5 տարվա ընթացքում, երբ թիմս պարտվում է, գնում եմ մազերս կտրելու: Դա արդեն ավանդույթ է դարձել: «Նապոլի»-ում աշխատած 3 տարվա ընթացքում ընդամենը 12 պարտություն եմ կրել: Այնքան էլ շատ չէ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 21 տուրից հետո «ազնվականներ»-ը վաստակել են 44 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: