Պոչետինոն նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը

12 Հունվարի 2019 11:53
Պոչետինոն նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը: 

«Չեմ թաքցնում, որ հիանում եմ Ֆերգյուսոնով: Մենք լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ: Կարծում եմ՝ նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է: Նա ֆուտբոլային հանրագիտարան կարծես լինի»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը մանչեսթերյան գրանդը գլխավորել է 1986-2013 թվականներին և թիմի հետ նվաճել 38 տիտղոս:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: