Սարին հասկացնել է տվել, որ Վիլիանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

11 Հունվարի 2019 23:40
Սարին հասկացնել է տվել, որ Վիլիանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է, որ չի պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել Վիլիանի ծառայություններից:

Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնա»-ն, որը պատրաստ է վճարել 12 մլն եվրո ու գործարքի մեջ ներառել Մալկոմին:

«Ես դեմ եմ Վիլիանի հեռանալուն, քանի որ նա կարևոր է մեզ համար: Այդ պատճառով կարծում եմ՝ հունվարին նրա հեռանալն անիրական է: Նա մեծ պոտենցիալ ունի և կարող է ավելի լավ խաղալ: Նրա տրանսֆերի վերաբերյալ բանակցություններից ես տեղյակ չեմ: Ավելի լավ է հարցրեք ակումբից»,- իտալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: