Պոչետինոն Ազարին համեմատել է Մեսսիի և Ռոնալդուի հետ

11 Հունվարի 2019 22:04
Պոչետինոն Ազարին համեմատել է Մեսսիի և Ռոնալդուի հետ

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարին համեմատել է «Բարսելոնա»-ի ու «Յուվենթուս»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ազարը համարվում է բարձրակարգ ֆուտբոլիստ: Նրան կանգնեցնելը բարդ է: Նա թոփ խաղացող է, ինչպես Մեսսին և Ռոնալդուն»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Squawka-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարն «ազնվականներ»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: