55 մլն եվրո. Սարին կողմնորոշվել է, թե ով կարող է փոխարինել Ֆաբրեգասին

11 Հունվարի 2019 21:28
55 մլն եվրո. Սարին կողմնորոշվել է, թե ով կարող է փոխարինել Ֆաբրեգասին

«Կալյարի»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Չելսի»: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականներ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալական կողմին առաջարկել են 55 մլն եվրո: Անգլիական գրանդում իտալացուն դիտարկում են որպես Սեսկ Ֆաբրեգասին փոխարինող:

Բացի այդ լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստի հետ հնգամյա պայմանագիր կնքել տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:

21-ամյա խաղացողի տեղափոխությամբ շահագռգռված է անձամբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Վերջինս նույնիսկ իր օգնական Ջանֆրանկո Ձոլային խնդրել է մասնակցել բանակցային գործընթացին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: