Էդերսոնը կարող էր ավարտել կարիերան

11 Հունվարի 2019 20:07
Էդերսոնը կարող էր ավարտել կարիերան

Բրազիլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Էդերսոնը հայտնել է, որ իր կյանքում ծանր շրջան է եղել:

«15 տարեկանում դժվար ժամանակահատված էի ապրում. մոտ մեկ ամիս սթրեսից դուրս չէի գալիս և նույնիսկ մտածում էի ֆուտբոլը թողնելու մասին: Բարեբախտաբար, ծնողներս հետ պահեցին այդ մտքից, ու շարունակեցի կարիերաս»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ արդեն 16 տարեկանում Էդերսոնը տեղափոխվել էր «Բենֆիկա», իսկ 2017 թվականին տաղանդավոր դարպասապահը պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: