Դավիդ Լուիսը մտադիր է ամռանը վերադառնալ «Բենֆիկա»

11 Հունվարի 2019 13:35
Դավիդ Լուիսը մտադիր է ամռանը վերադառնալ «Բենֆիկա»

«Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը մտադիր է ամռանը վերադառնալ «Բենֆիկա»: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է, և խաղացողը չի ցանկանում երկարաձգել այն: 31-ամյա ֆուտբոլիստն այն կարծիքին է, որ «Բենֆիկա» տեղափոխությունը հարմար տարբերակ է, քանի որ կարիերան կարող է ավարտել այնտեղ:

Հիշեցնենք, որ Լուիսը լիսաբոնյան ակումբում հանդես է եկել 2007-2011 թվականներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: