Goal.com. Սուարեսը վարձավճարով տեղափոխվում է «Արսենալ»

11 Հունվարի 2019 13:14
Goal.com. Սուարեսը վարձավճարով տեղափոխվում է «Արսենալ»

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը վարձավճարով տեղափոխվում է «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունները շուտով բարեհաջող կերպով կավարտվեն, քանի որ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին հաջողվել է համոզել 25-ամյա ֆուտբոլիստին տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Հաղորդվում է նաև, որ այս տրանսֆերը կարող է մեծ հարված հասցնել Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: