«Չելսի»-ն մերժել է «Բարսելոնա»-ի տրանսֆերային փոխանակության առաջարկը

11 Հունվարի 2019 11:54
«Չելսի»-ն մերժել է «Բարսելոնա»-ի տրանսֆերային փոխանակության առաջարկը

«Չելսի»-ն մերժել է «Բարսելոնա»-ի տրանսֆերային փոխանակության առաջարկը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կապտանռնագույններ»-ը պատրաստ էին «ազնվականներ»-ին զիջել Մալկոմի տրանսֆերային իրավունքները, ինչպես նաև որոշակի գումար վճարել այն պայմանով, որ Վիլիանը կտեղափոխվի կատալոնական ակումբ: Լոնդոնյան ակումբը չի համաձայնել այդ առաջարկին և մերժել է այն:

Հիշեցնենք, որ իսպանական գրանդն ամռանը ևս հետաքրքրված էր բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն լոնդոնցիները որոշեցին խաղացողին ամեն գնով պահել թիմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: