Էմերին կարևոր հայտարարություն է արել «Արսենալ»-ի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ

10 Հունվարի 2019 19:37
Էմերին կարևոր հայտարարություն է արել «Արսենալ»-ի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ ակումբը միջոցներ չունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերներ գնելու համար:

«Մենք չենք կարող նոր տրանսֆերներ կատարել: Այս պարագայում հնարավոր է միայն վարձավճարային հիմունքներով խաղացողներ հրավիրելու տարբերակը:

«Արսենալ»-ի թիրախում բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են ուժեղացնել մեր խաղը, սակայն իրավիճակը այսպիսին է»,- իսպանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում՝ «զինագործներ»-ը կհյուրընկալվեն «Վեսթ Հեմ»-ին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: