Էրիկսենը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

09 Հունվարի 2019 22:45
Էրիկսենը մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը մեկնաբանել է այն լուրերն, ըստ որոնց՝ նա կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Դա այն չէ, ինչի մասին հիմա պետք է մտածեմ: Կենտրոնացված եմ հանդիպւմների վրա: Առաջին անգամը չէ, որ նման խոսակցություններ են լինում: Հիմա ես բանակցություններ եմ վարում «Տոտենհեմ»-ի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ: Թիմում բոլորը գիտեն, թե ես ինչ եմ ցանկանում»,- դանիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Տոտենհեմ»-ը պատրաստ է զիջել Էրիկսենի տրանսֆերը 250 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: