Sky Sports. Մխիթարյանի ժամանակը «Արսենալ»-ում մոտենու՞մ է ավարտին

08 Հունվարի 2019 15:14
Sky Sports. Մխիթարյանի ժամանակը «Արսենալ»-ում մոտենու՞մ է ավարտին

Նախօրեին հայտնել էինք, որ The Sun-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի տեղափոխությունը «Արսենալ» կարող է հանգեցնել Հենրիխ Մխիթարյանի հեռանալուն: 

Այսօր իրադարձությունների նման շարունակություն է կանխատեսել նաև Sky Sports-ը: 

Ըստ հեղինակավոր պարբերականի՝ հայազգի ֆուտբոլիստը կարող է ավելորդ լինել լոնդոնյան ակումբում, եթե Սուարեսն այնուամենայնիվ տեղափոխվի «Արսենալ»: 

Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանը «զինագործներ»-ին միացել էր նախորդ տարվա հունվարին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: