«Ման. Սիթի»-ն լուրջ կորուստներով է մոտենում «Չելսի»-ի դեմ խաղին

07 Դեկտեմբերի 2018 21:44
«Ման. Սիթի»-ն լուրջ կորուստներով է մոտենում «Չելսի»-ի դեմ խաղին

ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում կմրցի «Չելսի»-ի հետ:

Առաջիկա կարևորագույն հանդիպումը «քաղաքայիններ»-ի կազմում բաց կթողնեն Սերխիո Ագուերոն և Կևին դե Բրյույնեն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին դեռ շարունակում է ապաքինվել նախկինում ստացած վնասվածքից, իսկ արգենտինացին մկանային խնդիրներ ունի:

Հավելենք, որ «Չելսի»-«Ման. Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 21:30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: