Մոուրինյոյի գործակալը հայտարարություն է արել նրա ապագայի վերաբերյալ

07 Դեկտեմբերի 2018 20:39
Մոուրինյոյի գործակալը հայտարարություն է արել նրա ապագայի վերաբերյալ

Ժորժե Մենդեշը, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզո Մոուրինյոյի գործակալն է, հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում լքել անգլիական ակումբը:

«Վերջին շրջանում շատ են այն խոսակցությունները, ըստ որոնց, Մոուրինյոն պատրաստվում է լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Ցանկանում եմ հավաստիացնել, որ դրանք հեյրուրանքներ են: Ժոզեն շատ երջանիկ է այստեղ, իսկ ակումբում գոհ են նրա կատարած աշխատանքից: Նա հաղթողի բնավորություն և երկարաժամկետ պայմանագիր ունի:

Կարծում եմ՝ ավելացնելու ոչինչ չկա»,- պորտուգալացու խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ 55-ամյա մասնագետը պատրաստվում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: