Գվարդիոլային հաղթելու բանաձևը չգիտեմ. Սարի

07 Դեկտեմբերի 2018 19:07
Գվարդիոլային հաղթելու բանաձևը չգիտեմ. Սարի

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղից առաջ խոստովանել է, թե որքան դժվար է դիմակայել «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի թիմերին:

«Ինչպե՞ս հաղթել Գվարդիոլային. կարծում եմ՝ այդ հարցը մեկ ուրիշին պետք է տալ, քանի որ պարտվել եմ նրա դեմ բոլոր խաղերում: Առաջիկա հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար:

Դժվար դիմակայություն եմ ակնկալում: Չնայած նրան, որ երկար ժամանակ չենք կարողանում հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին՝ հույս ունեմ, որ կոնկրետ մեկ խաղում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

«Չելսի»-ն հետզհետե ավելի ուժեղ է դառնում, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն զարգանում  է անասելի արագությամբ»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Fourfourtwo-ն:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին Երևանի ժամանակով 21:30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: