Հիմար էի, որ «Արսենալ»-ից շուտ չէի հեռանում. Վենգեր

07 Դեկտեմբերի 2018 18:02
Հիմար էի, որ «Արսենալ»-ից շուտ չէի հեռանում. Վենգեր

«Արսենալ»-ի նախկին մարզիչ Արսեն Վենգերը պատվավոր պարգևի է արժանացել Անգլիայի լիգայի մարզիչների ասոցացիայի կողմից՝ լոնդոնյան ակումբը 22 տարի գլխավորելու և ֆուտբոլում ունեցած վաստակի համար, տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի մասնագետին մրցանակը հանձնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

«Ամեն շաբաթ նոր մրցանակ եմ ստանում: Հիմար էի, որ «Արսենալ»-ից շուտ չէի հեռանում»,- կատակել է Վենգերը:

Հավելենք, որ 69-ամյա մասնագետի ղեկավարությամբ «զինագործներ»-ը 3 անգամ հաղթել են Պրեմիեր լիգայում, 7 անգամ էլ՝ երկրի գավաթի խաղարկությունում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: