Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Պոգբայի հասցեին

06 Դեկտեմբերի 2018 18:07
Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Պոգբայի հասցեին

Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Արսենալ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, անակնկալ կերպով, գովեստի խոսքեր է ասել իր թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին:

«Կարծում եմ՝ Պոլը լավ խաղաց: Դաշտում անցկացրած 15 րոպեների ընթացքում մեծ ծավալի աշխատանք կատարեց և օգնեց մեր ուժասպառ պաշտպաններին: Երբ գնդակը Դե Խեայի մոտ էր հայտնվում, բոլորը, կարծես, քարանում էին: Փոխարենը ցանկանում էի, որ հակառակորդի կիսադաշտում խաղանք, որովհետև այնտեղ էին Լուկակուի, Ֆելաինիի և Պոգբայի պես բարձրահասակ խաղացողները: Սակայն թիմը քարանում էր, իսկ առանց գնդակի տեղաշարժը իսպառ բացակայում»,- պորտուգալացի մարզչի խոսքերը փոխանցում է Daily Mirror-ը:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղից հետո 55-ամյա մասնագետը քննադատել էր ֆրանսիացուն և վիրուս անվանել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: