Ֆելաինին չի պատժվի «Արսենալ»-ի կիսապաշտպանի մազերը քաշելու համար

06 Դեկտեմբերի 2018 16:27
Ֆելաինին չի պատժվի «Արսենալ»-ի կիսապաշտպանի մազերը քաշելու համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ոչ մի պատիժ չի կրի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Արսենալ»-ի դեմ խաղում (2:2) գործողությունների համար: 

«Օլդ Թրաֆորդ»-ում նախօրեին կայացած հանդիպման խաղավարտին բելգիացի ֆուտբոլիստը քաշել էր «զինագործներ»-ի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի մազերից: 

Հանդիպման մրցավար Անդրե Մարիները ֆիքսել էր կանոնների խախտումը, սակայն չէր պատժել Ֆելաինիին: 

BBC Sport-ի թղթակից Սայմոն Սթունը թվիթերյան իր էջում հայտնել է, որ 31-ամյա խաղացողի նկատմամբ ոչ մի պատիժ չի կիրառվի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: