Onda Madrid. Ազարը համաձայնության է եկել «Ռեալ»-ի հետ

06 Դեկտեմբերի 2018 14:03
Onda Madrid. Ազարը համաձայնության է եկել «Ռեալ»-ի հետ

«Չելսի»-ի վինգեր Էդեն Ազարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հաղորդում է Onda Madrid-ը: 

27-ամյա խաղացողը «սերուցքայիններ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 

Տեղափոխությունը կարող է կայանալ հաջորդ ամռանը, եթե «արքայական» ակումբն «ազնվականներ»-ի հետ համաձայնության գա բելգիացու հրաժարագնի հարցում: 

«Չելսի»-ն մտադիր է Ազարի տրանսֆերի վաճառքից ոչ պակաս քան 170 միլիոն եվրո վաստակել: «Ռեալ»-ը պատրաստ է գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերը, ով այժմ վարձավճաով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: