Whoscored.com. Մխիթարյանի գնահատականը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում

06 Դեկտեմբերի 2018 12:33
Whoscored.com. Մխիթարյանի գնահատականը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Whoscored.com կայքը ներկայացրել է թիմերի ֆուտբոլիստների գնահատականները:

Ըստ այդմ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով փոխարինման էր մտել երկրորդ խաղակեսում, ստացել է 6.2 գնահատականը: Մեր ընտրանու ավագի վիճակագրությունն այսպիսին է՝ 1 հարված և 34 փոխանցում: 

Նշենք, որ Մխիթարյանը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, սակայն մրցավարը չի հաշվել, քանի որ խաղից դուրս վիճակ է եղել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: