ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը հերթական հաղթանակը տոնեց, «Չելսի»-ն պարտվեց (տեսանյութեր)

06 Դեկտեմբերի 2018 01:40
ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը հերթական հաղթանակը տոնեց, «Չելսի»-ն պարտվեց (տեսանյութեր)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլ»-ն արտագնա խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բարնլի»-ի նկատմամբ:

Մերսիսայդցիների կազմում աչքի ընկան Ջեյմս Միլներն, Ռոբերտո Ֆիրմինոն և Ջերդան Շաքիրին: Տանտերերի միակ գոլը հեղինակեց Ջեկ Կորկը:

«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 1:3

Զուգահեռ խաղում «Չելսի»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Վուլվերհեմփթոն»-ից:

Լոնդոնցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Լոֆտուս-Չիկը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռաուլ Խիմենեսը և Դիոգու Ժոտան:

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2:1

Այսպիսով, «Լիվերպուլ»-ը վաստակած 39 միավորով մնում է 2-րդ տեղում, իսկ «Չելսի»-ն 31 միավորով՝ 4-րդ տեղում:

Տեսանյութերը՝ քիչ անց.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: