Ինչպիսին կլիներ «Տոտենհեմ»-ը, եթե չբաժանվեր իր աստղերից (լուսանկար)

05 Դեկտեմբերի 2018 15:34
Ինչպիսին կլիներ «Տոտենհեմ»-ը, եթե չբաժանվեր իր աստղերից (լուսանկար)

«Տոտենհեմ»-ը մշտապես աճեցրել է ֆուտբոլիստների, ովքեր հետագայում դարձել են եվրոպական ֆուտբոլի գերաստղեր: 

Սակայն միշտ չէ, որ լոնդոնյան ակումբին հաջողվել է պահել իր առաջատարներին կամ հրաժարվել նրանց տրանսֆերների վերաբերյալ շահավետ առաջարկներից: 

Օրինակ Գարեթ Բեյլը և Լուկա Մոդրիչը հենց անգլիական ակումբում են դարձել բարձրակարգ ֆուտբոլիստներ և ապա նոր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: 

Բեյլի տեղափոխության համար «սերուցքյաիններ»-ը 2013 թվականին վճարեցին այն ժամանակվա համար ռեկորդային շուրջ 101 միլիոն եվրո, իսկ ուելսցին ոչ երկար ժամանակով դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը: 

Իսկ ահա Մոդրիչն էլ օրերս դարձավ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր: 

Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպիսին կլիներ «Տոտենհեմ»-ի կազմն այսօր, եթե այն չբաժանվեր իր առաջատարներից: 

Картинки по запросу каким бы бы если продавал


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: