«Տոտենհեմ»-ի առաջատարներից մեկն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

08 Նոյեմբերի 2018 22:24
«Տոտենհեմ»-ի առաջատարներից մեկն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն աջ սրունքի կապանների վնասվածքի պատճառով այս տարի այլևս չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին ապաքինման համար բաց կթողնի մոտ երկու ամիս և լավագույն դեպքում խաղադաշտ կվերադառնա գալիք տարում:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «խթաններ»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: