Ալեքսիսը կորցրել է ինքնավստահությունը. Վենգեր

08 Նոյեմբերի 2018 20:16
Ալեքսիսը կորցրել է ինքնավստահությունը. Վենգեր

«Արսենալ»-ի նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կորցրել է հավատը սեփական ուժերի նկատմամբ:

«Կարծում եմ՝ նա կորցրել է ինքնավստահությունը: Ալեքսիսի ուժը խաղը իր վրա վերցնելու կարողության մեջ է կայանում:

Սակայն այս ոճի խաղացողները ավելի խոցելի են դառնում, երբ կորցնում են հավատը սեփական ուժերի նկատմամբ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football365-ը:

Հիշեցնենք, որ չիլիացի ֆուտբոլիստին Վենգերը մարզել է 2014-2018 թվականներին, երբ գլխավորում էր «Արսենալ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: