Ալեքսիս Սանչեսը՝ «Ատլետիկո»-ի թիրախում

09 Հունվարի 2017 13:58
Ալեքսիս Սանչեսը՝ «Ատլետիկո»-ի թիրախում

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է վերադառնալ Իսպանիա: Don Balon պարբերականի փոխանցմամբ՝ 28-ամյա հարձակվողը գտնվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի ուշադրության կենտրոնում:

2017թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը կարող է փոխել մադրիդյան ակումբի առաջատար Անտուան Գրիզմանը: Դիեգո Սիմեոնեն փոխարինող է փնտրում ֆրանսիացի հարձակվողին:

Սանչեսի՝ «Արսենալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականին: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Յուվենթուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսն Իսպանիայում հանդես է եկել 2011-14թթ՝ պաշտպանելով «Բարսելոնա»-ի մարզական պատիվը:

Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: