Անգլիական Պրեմիեր լիգան հայտնել է մրցաշարի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը:
Մրցանակին է արժանացել «Վուլվերհեմփթոն»-ը գլխավորող Նունու Էշպիրիտու Սանտուն:
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ թիմը մասնակցել է 4 հանդիպման, որում հաղթել է 3 անգամ ու մեկ ոչ-ոքի անցկացրել:
Այժմ «Վուլվերհեմփթոն»-ը 8 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: