«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

12 Հոկտեմբերի 2018 14:29
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաներ»-ը մտադիր չեն հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ խաղացողը լուրջ տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Հաղորդվում է նաև, որ մանկունիացիները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին վերաբերող առաջարկները չեն պատրաստվում նույնիսկ քննարկել:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնա»-ն, «Յուվենթուս»-ը և ՊՍԺ-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: